«Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն կշարունակի պաշտպանել մադրիդյան գրանդի գույները:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ իսպանացին իր գործակալի միջոցով ակումբին հայտնել է, որ իրեն չեն հետաքրքրում այլ առաջարկներն ու ցանկանում է մնալ «Ռեալում»:
Շուտով կողմերը նոր՝ երկարաժամկետ պայմանագիր կկնքեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 3 եվրոպական գրանդ ակումբներ պատրաստ են վճարել ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 50 միլիոն եվրո:
Fanat, Realmadrid.am