«Ռեալի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը:
«Մենք մեզ լավ ենք զգում «Ատլետիկոյի» դեմ վաղվա խաղից առաջ (24.09, 23:00): Մեծ խաղ է լինելու: Հույս ունենանք, որ կկարողանանք պահպանել տեմպը: Ես կարծում եմ, որ դերբին հիանալի հնարավորություն է դիրքերն ամրապնդելու համար:
Դերբին միշտ յուրահատուկ խաղ է և բացի այդ էլ, հանդիպում են երկու թիմեր, որոնք բարձր որակ ունեն: Շատ հետաքրքիր հանդիպում է լինելու: Չեմ կարծում, որ «Ատլետիկոյի» վրա ազդեցություն կունենա «Վալենսիայից» կրած պարտությունը: Դրանից հետո նրանք լավ հանդիպում են անցկացրել «Լացիոյի» դեմ, իսկ վաղը բոլորովին այլ հանդիպում է լինելու»:
«Երեկ Վինիսիուսը մարզվել է թիմի հետ: Նա վերականգնվել է վնասվածքից և հայտացուցակում կլինի: Կարվախալը բաց կթողնի վաղվա հանդիպումը: Գյուլերն ամբողջական մարզում կանցկացնի երկուշաբթի օրվանից»:
«Բելինգեմի հետ ամեն բան կարգին է: Վաղը Ջուդը խաղալու է»:
«Դժվար է պահեստայինների նստարանին թողնելը Կրոսին, Մոդրիչին, Վալվերդեին, Չուամենիիին, Կամավինգային...: Ես նրանց հետո խոսել եմ դրա մասին այս շաբաթ: Երբ ես փոխարինում եմ կատարում, որոշները ուրախանում են, որոշները՝ տխրում: Ես դա հասկանում եմ և նրանց ասում, որ չհուսահատվեն, եթե խաղադաշտ դուրս չեն գալիս, այլ մտածեն ինչպես բարելավել խաղի որակը:
Խոսքը ոչ միայն իմ ֆուտբոլիստների մասին է, ես ընդհանուր եմ խոսում: Փոխարինվող ֆուտբոլիստը տխրում է: Խոսքը մեր թիմի հետ կատարված կոնկրետ դեպքի մասին չէ»:
«Վաղվա խաղում մեզ հետաքրքրում է հաղթանակը, այլ ոչ թե «Ատլետիկոյին» ծանր կացության մեջ դնելը: Մեր նպատակը Պրիմերայում հաղթելն է: Մենք դերբիին պատրաստվում ենք այնպես, ինչպես մյուս խաղերին»:
«Կարծում եմ, որ Վինիսիուսի նկատմամբ տրամադրվածությունը փոխվել է: Հույս ունեմ, որ «Մետրոպոլիտանոյում» հանգիստ կլինի և կտիրի հարգալից մթնոլորտ»: