Կիլիան Մբապեն գոհ է Մադրիդի «Ռեալի» կազմում իր ցուցադրած խաղից։
«Ես երջանիկ եմ։ Ամեն ինչ շատ լավ է դասավորվում, և մենք արդեն տիտղոս ենք նվաճել։ Գնալով ավելի լավ է լինելու։
Ես գոլեր եմ խփում ու ամեն ինչ շատ լավ է։ Միացել եմ Ֆրանսիայի հավաքականին նույն էներգիայով». նշել է «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն, ով իր նոր թիմի կազմում անցկացրած 5 խաղերում դարձել է 3 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am