Հոդվածներ

Մբապեի վատ մարզավիճակի 3 գլխավոր պատճառները
07.07.2024
2450 0

Ֆրանսիական Le Parisien պարբերականն առանձնացրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի վատ մարզավիճակի պատճառները Եվրո-2024-ում:

1. Մբապեն իդեալական ֆիզիկական վիճակում չէ, բացի այդ քթի կոտրված ստացավ ու ստիպված է խաղալ պաշտպանից դիմակով: Ֆրանսիացին նաև մեջքի ու ծնկի ցավեր ունի, որոնք ակտիվացել էին նաև հունիսին՝ Լյուքսեմբուրգի դեմ ընկերական խաղի ժամանակ:

2. Մբապեի վրա հոգեբանական ազդեցություն է թողել ՊՍԺ-ի հետ կոնֆլիկտը, որը ծագել էր պայմանագրի երկարաձգման տարբերակը մերժելու ու ազատ գործակալի կարգավիճակում «Ռեալ» տեղափոխության հետևանքով:

3. Կիլիանին շեղում է քաղաքական իրավիճակը Ֆրանսիայում, որտեղ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հաղթեց Մարևին Լե Պենը:  Ավելի վաղ հարձակվողը դա աղետ էր անվանել:

Fanat, Realmadrid.am