Կարլո Անչելոտին գնահատել է «Բարսելոնայի» դեմ խաղը սպասարկած մրցավարների աշխատանքը։
«Եթե մրցավարի մասին խաղից հետո ոչինչ չի խոսվում, ապա նա իր գործը շատ լավ է կատարել։ Մանսանոն Եվրոպայի լավագույն մրցավարներից մեկն է։ Նա ամեն ինչ շատ հանգիստ է անում։
Լարված խաղ էր, բայց երկու կողմն էլ կարողացավ պահել արդար խաղի կանոնները։ Հենց այսպիսի հանդիպումներ են մեզ պետք». նշել է Անչելոտին։
Los Merengues, Realmadrid.am