Այսօր կայացավ ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։ «Արքայական» ակումբի մրցակիցը «Ատալանտան» է։
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է վիճակահանության արդյունքները և խոսել թիմի ընդհանուր վիճակի մասին։
«Մենք գիտենք, թե ինչ մակարդակ ունի «Ատալանտան» և հարգում ենք նրանց։ Հանդիպումը կայաալու է փետրվարի վերջին, և ինձ համար ներկա պահին ավելի կարևոր է առաջիկա հանդիպումը։
«Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը մեզ համար ընդամենը երեք միավոր էր։ Չեմ կիսում այն կարծիքները, որ այդ հաղթանակից հետո թիմի մոտ կարող է անկում սկսվել։ Մենք ցույց տվեցինք, որ թիմը նորմալ վիճակում է և չի մտածում այլ բաների մասին։
Ոչինչ չի փոխվել։ Մենք շարունակում ենք աշխատել և ցանկանում ենք շարունակել նույն ոգով». ասել է Զիդանը։
Los Merengues, Realmadrid.am