Լիգա 1-ի հերթական տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 0-0 հաշվով ավարտեց «Մոնակոյի» հետ հանդիպումը:
Գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ընդմիջմանը փոխարինեց Կիլիան Մբապեին, որը տրիբունայից հետևեց խաղի մնացած հատվածին:
Հանդիպումից հետո իսպանացի մասնագետը պարզաբանեց իրավիճակը:
«Վաղ թե ուշ պետք է խաղանք առանց Մբապեի, այդ պատճառով էլ փնտրում եմ լավագույն տարբերակը»:
Ֆրանսիական մամուլը կարծում է, որ այդպիսով ՊՍԺ-ն սպիտակ դրոշակ է պարզում՝ այլևս չփորձելով խոչընդոտել աշխարհի չեմպիոնի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը:
Fanat, Realmadrid.am