Հոդվածներ

Դանի Սեբալյոսը բաց կթողնի մոտ 6 շաբաթ
02.09.2024
1054 0

Դանի Սեբալյոսը աջ ոտքի թաթի վնասվածք է ստացել։ 

«Արքայական» ակումբը բուժզննում անցկացնելուց հետո հայտնել է, որ իսպանացու մոտ աջ ոտքի կոճի հատվածում երրորդ աստիճանի մկանային խնդիր կա։ 

«Բետիսի» դեմ խաղում Սեբալյոսը հայտնվել էր մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 65 րոպե։

Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, իսպանացին բաց կթողնի մոտ 6-8 շաբաթ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված