Իսպանիայի առաջնության 4–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ առավելության հասավ «Բետիսի» նկատմամբ։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը։
«Այսօր մենք ավելի լավ հանդես եկանք, քան նախորդ հանդիպումներում։ Երեք կիսապաշտպանով ավելի հուսալի էինք պաշտպանվում, ինչը մեր խաղում բալանս հաղորդեց։ Մենք արժանի էինք հաղթանակի և լավ տպավորություններ ստացանք։
Մենք ցանկություն, խանդավառություն և մոտիվացիա ունենք այս մրցաշրջանում ավելիին հասնելու։ Հիմա մենք լավագույն մարզավիճակում ենք, սակայն շուտով ռիթմ կհավաքենք։ Հիանալի հանդիպում էր, որի արդյունքում մենք լավ տրամադրությամբ ենք հեռանում միջազգային դադարի»։
«Մբապե՞ն, մենք երբեք ճնշում չենք գործադրել նրա վրա, սակայն, անխոս, Կիլիանի համար կարևոր էր գոլով աչքի ընկնելը»։
«Այսօր Վինիսիուսն աշխատեց ի օգուտ թիմի, նա Մբապեին հնարավորություն տվեց իրացնել 11–մետրանոցը։ Վինին և Կիլիանը հիանալի հարաբերություններ ունեն, Ռոդրիգոն՝ նույնպես։ Մենք ուրախ ենք, որ մեր թիմում հարձակման այսպիսի եռյակ կա»։
«Բրահիմը խաղում էր կիսապաշտպանի դիրքում և հիանալի տպավորություն թողեց։ Ես Բրահիմին ու Ֆրանին չեմ համարում պահեստային ֆուտբոլիստներ։ Բոլոր ֆուտբոլիստներն էլ կարևոր են՝ անկախ խաղաժամանակից»։
«Հավաքականների խաղերով պայմանավորված դադարը լավ չէ, քանի որ մենք կորցնում ենք մեր ֆուտբոլիստներին։ Հուսով եմ, որ նրանք վնասվածք չեն ստանա և լավ մարզավիճակում կվերադառնան»։
«Չուամենին ֆանտաստիկ հենակետային է։ Նա անփոխարինելի ֆուտբոլիստ է, քանի որ թիմին օգնում է պաշտպանվելիս»։
«Սեբալյոսի՝ մեկնարկային կազմում ընդգրկվե՞լը, միջին գծում երեք ֆուտբոլիստի օգնությամբ մենք ավելի լավ էինք պաշտպանվում»։