Այսօր կայացավ ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։
Մադրիդի «Ռեալը» ուժերը կչափի «Ատալանտայի» հետ։
Մյուս զույգերը հետևյալն են։
«Բավարիա» - «Լացիո»
«Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա Մ.»
«Յուվենթուս» - «Պորտու»
«Չելսի» - «Ատլետիկո»
«Բորուսիա Դ.» - «Սևիլիա»
«Լիվերպուլ» - «Լեյպցիգ»
«ՊՍԺ» - «Բարսելոնա»
Առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 16-17-ին և 23-24-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 9-10-ին և 16-17-ին։
«Ռեալը» իր առաջին հանդիպումը կանցկացնի մրցակցի հարկի տակ։
1/4 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա մարտին 19-ին, իսկ եզրափակիչը կկայանա Մայիսի 29-ին Ստամբուլում։
Los Merengues, Realmadrid.am