«Ռեալի» փոխավագի հարցազրույցը
«Այս պահին ես չեմ դիտարկում կարիերան ավարտելու տարբերակը։ Ես պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ։ Ես միշտ ընտանիքիս ասում եմ, որ ցանկանում եմ հաճույք ստանալ ամեն խաղից և մարզումից։ Տարիների հետ հասկանում ես, որ պետք է գնահատել յուրաքանչյուր պահը։
Շատ լավ հարաբերությունների մեջ եմ «Ռեալի» ղեկավարության հետ։ Հուսով եմ, որ երկար տարիներ կմնամ ակումբում, եթե երկու կողմերն էլ ցանկանան համագործակցել։
«Ռեալից» հետ կարիերայի շարունակության երեք տարբերակ կա՝ ՄԼՍ, Կատար կամ Սաուդյան Արաբիա։ Ես հանդես չեմ գա այլ եվրոպականա ակումբում»։
«Պերեսը լավագույն նախագահն է։ Ֆլորենտինոն վերակառուցեց ակումբի մարզաբազան, «Բեռնաբեուն», իսկ ֆինանսապես շատ գրագետ է գործում։ Պերեսը «Ռեալի» առաջատարն է և բացարձակ ղեկավարը»։
«Ռեալի» ակադեմիայից ամենաշատը ինձ տպավորել են Պասը, Մ․ Մարտինը, Խակոբոն, Յուսին, Խ․ Մարտինեսը։ Նրանց հրաշալի ապագա է սպասվում»։
«Անհավանական է թվում, որ այդպիսի տարիքում Յամալն արդեն հանդես է գալիս «Բարսելոնայում» և Իսպանիայի հավաքականում։ Նա շատ արագ հարմարվեց ազգային թիմին։ Լամինը դեռ երեխա է, սակայն լավ երեխա է»։