Թոնի Կրոսը ԵՎՐՈ 2024-ից հետո ավարտեց ֆուտբոլիստի կարիերան, սակայն «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դեռևս չի համակերպվում այդ մտքի հետ ու փորձում համոզել նրան վերադառնալ ֆուտբոլ։
Բայց, ամեն դեպքում, Կրոսը չի պատրաստվում վերադառնալ։ Գերմանական Մեդիալիգայի բացման արարողության ժամանակ նա նշել է, որ իր որոշումը վերջնական է։ Սակայն նա վախենում է այն հանգամանքից, որ Անչելոտին ապրում է իր հարևանությամբ։
«Իմ որոշումը վերջնական է, բայց փոքր ինչ վախեցնող է այն, որ Կարլոն ապրում է ինձանից մոտ 100 մետր հեռավորության վրա։ Գիտե՞ք ինչ, ես նրան ներս չեմ թողնի». կատակով արձագանքել է Կրոսը։
Los Merengues, Realmadrid.am