«Ատլետիկ Բիլբաոյի» դեմ կայացած հանդիպումը ոչ միայն յուրահատուկ էր Բենզեմայի, Ասենսիոյի, Մարիանոյի և Ազարի համար, ովքեր մրցաշրջանի ավարտից հետո հեռանում են «Ռեալից», այլ նաև յուրահատուկ էր Վինիսիուսի համար։ Բրազիլացու համար այդ հանդիպումը 150-րդն էր Լա Լիգայում։
Խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հատուկ մարզաշապիկ է նվիրել Վինիսիուսին։
Լա Լիգայում սա Վինիսիուսի 5-րդ մրցաշրջանն էր։ Այդ ընթացքում նա երկու անգամ հասցրել է դառնալ մրցաշարի հաղթող՝ իր անվան դիմաց գրանցելով 35 գոլ։ Այդ գոլերից 10-ը նա խփել է ընթացիկ մրցաշրջանում։
Los Merengues, Realmadrid.am