Հոդվածներ

«Ռեալը» պարտվեց, «Բարսելոնան»՝ Լա լիգայի չեմպիոն
11.05.2026
633 0

Իսպանիայի առաջնության 35–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում մրցեց «Բարսելոնայի» հետ և պարտվեց 0։2 հաշվով։

«Կապտանռնագույնների» կազմում առաջին խաղակեսում աչքի ընկան Մարկուս Ռեշֆորդը և Ֆերան Տորեսը։

Կատալոնացիները 29–րդ անգամ հռչակվում են երկրի չեմպիոն, քանի որ թիմի միավորների առավելությունը ավելին է, քան 2025/26 մրցաշրջանի մնացած տուրերում խաղարկվելիք առավելագույն միավորները։


Ամենակարդացված