«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է ՉԼ-ի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները, ըստ որի «Արքայական» ակումբը մրցելու է «ՊՍԺ»-ի հետ։
«Մենք պետք է հաղթենք բոլոր խաղերում, որպեսզի կարողանանք չեմպիեն հռչակվել։ «ՊՍԺ»-ն բարդ մրցակից է, բայց մենք ունակ ենք նրանց հաղթելու։
Դա այն խաղերից է, որին ցանկանում են մասնակցել բոլորը։ Մենք մտադիր ենք հաղթել «ՊՍԺ»-ի դեմ կայանալիք երկու խաղերում էլ։
Այժմ ես երևի իմ կարիերայի լավագույն մարզավիճակում եմ։ Ամեն օր աշխատում եմ, որպեսզի էլ ավելի լավ ֆուտբոլ ցուցադրեմ ու կարողանամ օգնել թիմին հասնել հաջողությունների». AS-ի հետ զրույցի ընթացքում նշել է ֆրանսիացին։
Los Merengues, Realmadrid.am