«Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարիերան կշարունակի «Ռեալում»:
Ինչպես հաղորդում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի արժեքը կկազմի 31 մլն եվրո: Համաձայնությունը ներառում է նաև բոնուսներ:
Նշվում է, որ 18-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել, ու ամենայն հավանականությամբ այսօր կլինի պաշտոնական հայտարարություն:
Երիտասարդ ֆրանսիացին «Ռեալը» գերադասել է ՊՍԺ-ից ու «Մանչեսթեր Յունայթեդից»:
Fanat, Realmadrid.am