«Ատլետիկ Բիլբաոյի» երիտասարդ հարձակվող Նիկո Վիլիամսը իր կարծիքն է հայտնել Կարիմ Բենզեմայի վերաբերյալ։
«Լավագույն ֆուտբոլիստը, որին ես տեսել եմ Լա Լիգայում, Կարիմ Բենզեման է». նշել է Վիլիամսը։
Հիշեցնենք, որ երեկ Լա Լիգայի 2022/23 մրցաշրջանի վերջին տուրի շրջանակում «Ռեալը» և «Ատլետիկը» ոչ ոքի խաղացին։ Կարիմ Բենզեմայի համար դա վերջին հանդիպումն էր «Արքայական» ակումբի մարզաշապիկով, և նա իր հրաժեշտի խաղում դարձավ թիմի միակ գոլի հեղինակը։
Los Merengues, Realmadrid.am