Վերջին շրջանում բարձր տարիք ունեցող շատ թոփ ֆուտբոլիստների կապում են Սաուդիան Արաբիայի հետ։ Լուկա Մոդրիչը ևս բացառություն չեղավ։
Ֆաբրիցիո Ռոմանոն օրերս նշել էր, որ Լուկան չի պատրաստվում դիտարկել որևէ առաջարկ և միայն ցանկանում է երկարաձգել իր պայմանագրի ժամկետն «Արքայական» ակումբի հետ։ Խորվաթ ֆուտբոլիստը հավանել է Ռոմանոյի այդ գրառումը։
Ավելի ուշ Ֆաբրիցիոն մեկ այլ գրառում է կատարել՝ նշելով, որ Լուկան մնում է «Ռեալում» և շուտով կլինի հայտարարությունը նոր պայմանագրի մասին։
Los Merengues, Realmadrid.am