Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում բավարարել Մադրիդի «Ռեալի» պահանջն ու ներկայացնել VAR-ի սենյակի ձայնագրությունները Լա լիգայի 22-րդ տուրի՝ «Էսպանյոլի» հետ հանդիպման վերաբերյալ, հայտնում է AS-ը:
«Սերուցքայինները» պաշտոնական բողոք են ներկայացրել՝ պահանջելով մրցավարների խոսակցությունները:
Հիշեցնենք,որ «Էսպանյոլ» - «Ռեալ» խաղի 60-րդ րոպեին տանտերերի պաշտպան Կառլոս Ռոմերոն կոպիտ սահանկում էր կատարել Կիլիան Մբապեի նկատմամբ ու չէր հեռացվել խաղադաշտից:
Հանդիպման վերջնամասում հենց նա էլ խփել էր հաղթական գոլը:
Fanat, Realmadrid.am