Օրերս Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով բացարձակ ռեկորդակիր դարձավ։
Զագրեբի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Բրանկո Իվանկովիչը նշել է, թե որն է իր կարծիքով Լուկա Մոդրիչի հաջողության բանալին։
«Ամեն օր նա ցանկանում է ավելի լավը դառնալ։ Լավը, լավը և ավելի լավը։ Նա երբեք չի համեմատում իրեն այլ ֆուտբոլիստների հետ։ Նա ուղղակի ցանկանում է ավելի կատարելագործվել։
Մոդրիչը հարձակվողական ոճի կիսապաշտպան է, բայց առաջին հերթին մտածում է պաշտպանության մասին։ Այսօր նա հետևում է ֆուտբոլի բոլոր գրված և չգրված օրենքներին ու չի մտածում միայն հարձակման մասին։
«Ռեալում» բազմիցս տեսել ենք, որ նա վերադառնում է սեփական կիսադաշտ ու օգնում թիմին վերադարձնել գնդակը, բայց միևնույն ժամանակ ցանկանում է գոլեր խփել։ Այդ ամենը նա անում է նաև հավաքականի կազմում». ասել է Իվանկովիչը։
Los Merengues, Realmadrid.am