«Ռեալ Մադրիդը» 96 տարի առաջ անցկացրեց իր առաջին հանդիպումը Լա Լիգայում։
Թիմն առաջնությունում նորամուտը նշեց 1929 թվականի փետրվարի 10-ին՝ Լա Լիգայի մեկնարկային տուրում «Չամարտին» ստադիոնում ընդունելով «Եվրոպային»։ Լասկանոյի չորս և Մորերայի մեկ գոլի շնորհիվ «Ռեալը» հաղթեց 5-0 հաշվով։
Այդ առաջին առաջնությունում մրցում էին 10 թիմեր, իսկ «Ռեալ Մադրիդը» դարձավ փոխչեմպիոն՝ գրանցելով 11 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 6 պարտություն։ «Եվրոպայի» դեմ այդ հանդիպումը դարձավ թիմի լեգենդար ուղու մեկնարկային կետը Լա Լիգայում, որտեղ «Ռեալը» այսօր պատմականորեն ամենաշատ տիտղոսներն ունի՝ 36։