• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ասենսիոն որոշել է հեռանալ «Ռեալից» և կարիերան շարունակելու 4 տարբերակ ունի

Հոդվածներ

Ասենսիոն որոշել է հեռանալ «Ռեալից» և կարիերան շարունակելու 4 տարբերակ ունի
27.05.2023
2346 0

Մարկո Ասենսիոն վերջնական որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից

Relevo-ի հաղորդմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգի պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին:

Նրա գործակալ Ժորժե Մենդեշը դեկտեմբերից բանակցում էր ակումբի հետ, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:

Մարկոն «Արքայական ակումբում» ելույթ է ունենում 2015 թվականից և այս ընթացքում նվաճել է 16 տիտղոս:

ESPN-ի տեղեկություններով, ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Ասթոն Վիլան», «Յուվենտուսը», «Միլանն» ու ՊՍԺ-ն:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված