Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ատալանտա» - «Ռեալ» հանդիպումից առաջ հյուրերի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է իր սպասելիքներով:
«Այս խաղը տարբերվում է մյուսներից, քանի որ «Ատալանտան» յուրահատուկ խաղաոճ ունեցող թիմ է: Պետք է հարմարվենք խաղին, ինչպես նաև ձգտենք ցուցադրել մեր ֆուտբոլը: Մեր մրցակիցները շատ լավ են գրոհում ու նաև ֆիզիկապես շատ ամուր են: Չպետք է կենտրոնանանք մեր կորուստների կամ այն փաստի վրա, որ խաղալու ենք մրցակցի հարկի տակ: Անհրաժեշտ է լավ տրամադրվել և ցուցադրել առավելագույնը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ատալանտա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am