Վաղը «Ռեալը» «Էթիհադ»-ում կհյուրընկալվի Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։
Ռոդրիգո Գոեսը խաղից առաջ խոսել է ակնկալվող դժվարությունների մաիսն։
«Մեզ սպասում է այն բարդությունը, որը միշտ կա նրանց հետ խաղալիս։ Առաջին հանդիպումը մեծ ճնշում է գործադրում, և մենք գիտենք, որ հեշտ չի լինելու։ Պետք է պահպանել այն մտավոր տրամադրվածությունը, որը կար նախորդ մրցաշրջանում։
Գրեթե բոլոր ակումբները, որոնք ժամանում են այստեղ, խնդիրների առաջ են կանգնում, և դրա պատճառը «Սիթիի» ֆուտբոլիստների առանձնահատկություններն են, ովքեր շատ լավ են գնդակը վերահսկում։ Ես միշտ կատարում եմ իմ պարտականությունները և պատրաստ եմ այն ամենին, ինչ մեզ սպասվում է». նշել է բրազիլացի հարձակվողը։
Los Merengues, Realmadrid.am