Հոդվածներ

Անչելոտի․ «Այսօր մենք ավելիին էինք արժանի»
09.02.2025
679 0

Իսպանիայի առաջնության 23–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ոչ–ոքի՝ 1–1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ատլետիկոյի» հետ։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը։

 «Երկրորդ կեսում մենք ավելի լավ տեսք ունեինք, քան առաջինում, քանի որ ամբողջությամբ վերահսկում էինք խաղի ընթացքը։ Առաջին կեսում մեր գործողությունները չափազանց դանդաղ էին։ Մեր դարպասին նշանակված 11–մետրանոցը փոխեց խաղի ընթացքը։

Այսօրվա դերբին հավասար պայքար էր, ինչպես միշտ։ Ես գոհ եմ մեր խաղից, քանի որ մենք պայքարեցինք ու, ընդհանուր առմամբ, լավ դրսևորեցինք մեզ, սակայն մենք ավելիին էինք արժանի, հատկապես երկրորդ կեսում։ Այդուհանդերձ, մենք երջանիկ ենք, քանի որ դեռևս շարունակում ենք գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։

Մեր ծրագիրն այն էր, որ եզրային հարձակվողները գործեին ավելի լայն։  Պատահական չէր, որ մենք գոլ խփեցինք այն դրվագում, երբ Ռոդրիգոն մեն–մենակ մնաց պաշտպանի հետ»։

«Մեր դարպասին նշանակված 11–մետրանո՞ցը։ Առանց մեկնաբանության։ Ես չեմ ցանկանում քննարկել մրցավարի որոշումը։ Ֆուտբոլից հասկացող մարդիկ չեն հասկանում մրցավարների որոշումները։ Վիճելի 11–մետրանոց նշանակվեց նաև «Ատլետիկի» ու «Ժիրոնայի» այսօրվա հանդիպման ժամանակ»։

«Այսօր Ռ. Ասենսիոն ու Չուամենին փայլում էին։ Նրանք հրաշալի հանդիպում անցկացրին։ Նույնը կարելի է ասել Սեբալյոսի, Վալվերդեի մասին...»։

Մեր ծրագիրը «Ատլետիկոյի» դեմ խաղում կարող է աշխատել նաև «քաղաքայինների» դեմ, որովհետև մենք գրեթե ոչ մի պահ չտվեցինք մրցակցին ու, ընդհանուր առմամբ, լավ հանդես եկանք»։


Ամենակարդացված