Cadena SER-ի փոխանցմամբ, Հարի Քեյնը ցանկանում է հեռանալ անգլիական «Տոտենհեմից», և նրա ծառայություններն առաջարկվել են Մադրիդի «Ռեալին»։
«Արքայական» ակումբը դեռևս պատասխան չի տվել և մտածում է այդ տարբերակի շուրջ։ Ակումբում նժարի վրա են դնում հնարավոր գործարքի դրական և բացասական կողմերը։
Նշվում է նաև, որ անգլիացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» և «ՊՍԺ»-ն։
Los Merengues, Realmadrid.am