«Բավարիայի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոաու Կանսելուն հայտարարել է, որ ձմռանը առաջարկ չի ունեցել «Ռեալից»։
«Ես որևէ առաջարկ չեմ ստացել Մադրիդից։ Եթե խոսում են դրա մասին և «Ռեալը» հետաքրքրված է իմ ծառայություններով, ապա դա շատ ուրախալի է, քանի որ մենք խոսում ենք պատմության լավագույն ակումբներից մեկի մասին։
Կարծում եմ դա նշանակում է, որ ես ամեն բան ճիշտ եմ անում». նշել է Կանսելուն։
Հիշեցնենք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պորտուգալացի ֆուտբոլիստը հեռացավ «Մանչեսթեր Սիթիից» և վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Բավարիա»։
Los Merengues, Realmadrid.am