Միջազգային դադարից հետո «Ռեալը» իր առաջին հանդիպումը անցկացնելու էր սեպտեմբերի 11-ին։ «Սերուցքայինները» վերադառնալու էին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ, որտեղ հյուրընկալելու էին «Սելտային»։ Հանդիպումը, սակայն, հետաձգվել է մեկ օրով և տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Այս կերպ փորձել են ավելի շատ հանգստանալու հնարավորություն տալ այն լատինամերիկացի ֆուտբոլիստներին, ովքեր միանալու են իրենց ազգային հավաքականներին։ «Ռեալում» նրանք 4-ն են՝ Վինիսիուսը, Կազեմիրոն, Վալվերդեն և Էդեր Միլիտաոն։
Los Merengues, Realmadrid.am