El Confidencial-ը նոր սկանդալային ձայնագրություններ է հրապարակել, որտեղ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վիրավորական տոնով խոսում է Կրիշտիանու Ռոնալդուի և Ժոզե Մոուրինյոյի մասին:
«Ռոնալդուն խելագար է, նա լրիվ խելքը գցել է, հակառակ դեպքում չէր անի այն բոլոր հիմարությունները, որոնք անում է:
Մոուրինյոն ոչնչություն է. Նրա ու Կրիշտիանուի եսասիրությունը սահմաններ չի ճանաչում»,- մեջբերված է Պերեսի 2012 թվականի ձայնագրությունից:
Ավելի վաղ ձայնագրություններ էին հրապարակվել, որտեղ «սերուցքայինների» նախագահը վիրավորում էր Ռաուլին և Կասիլյասի մասին:
Դրանից հետո Ֆլորենտինո Պերեսը հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ:
Fanat, Realmadrid.am