• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուս. «Ռեալում» չկան երազանքներ. Կա նպատակ՝ հաղթել ամեն ինչ»

Հոդվածներ

Վինիսիուս. «Ռեալում» չկան երազանքներ. Կա նպատակ՝ հաղթել ամեն ինչ»
20.11.2020
338 0

«Վիլյառեալի» դեմ խաղից առաջ Վինիսիուս Ջունիորը խոսել է թիմի նպատակների մասին։

«Ռեալում» չկան երազանքներ։ Կան միայն գոլեր և նպատակ՝ հաղթել ամեն ինչ։ Ես ցանկանում եմ այս թիմի հետ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները». ասել է Վինիսիուսը։

Բրազիլացին արդեն մեկ տիտղոս նվաճել է «Ռեալի» հետ։ Նախորդ մրցաշրջանում նա թիմի կազմում դարձավ Լա Լիգայի հաղթող, որի շրջանակներում հեղինակել էր երեք գնդակ։ Այդ գոլերից մեկն էլ «Կլասիկոյում» խփված հաղթական գոլն էր։

Նա նաև դարձել է Իսպանիայի սուպերգավաթակիր, սակայն անկասկած Վինիսիուսի նպատակը ՉԼ-ում հաղթելն է։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված