Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային դուր չի եկել «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենիի դիրքորոշումը, հայտնում է լրագրող Ռոման Մոլինան:
Երիտասարդ ֆուտբոլիստը բացահայտ պաշտպանել է իր ակումբակից Կարիմ Բենզեմային հավաքականի մարզչական շտաբի և ֆեդերացիայի հետ ունեցած կոնֆլիկտում:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի նախաշեմին Բենզեման վնասվածք էր ստացել ու հեռացել հավաքականի ճամբարից: Ֆրանսիական մամուլը գրել էր, որ այդ որոշումը կայացրել է մարզչական շտաբը: Մրցաշարի ավարտից հետո «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը հայտարարել էր ելույթներն ազգային թիմում ավարտելու մասին:
Fanat, Realmadrid.am