• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդան. «Այս ֆուտբոլիստները շատ են հաղթել, բայց ցանկանում են հասնել ավելիին»

Հոդվածներ

Զիդան. «Այս ֆուտբոլիստները շատ են հաղթել, բայց ցանկանում են հասնել ավելիին»
18.04.2021
1990 0

«Խետաֆեի» դեմ խաղից առաջ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է իր կարծիքներով։

«Որպես մարզիչ ես ուրախ եմ, քանի որ թիմի բոլոր ֆուտբոլիստները նվիրված աշխատանք են կատարում։ Կարծում եմ՝ երկրպագուները հպարտ են այս թիմով։ Մեզ 10 հանդիպում է սպասվում առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Իրավիճակն այդպիսին է, բայց մենք ուրախ ենք, որ շարունակում ենք պայքարը երկու կարևոր տիտղոսների համար։

Կենտրոնացած ենք, քանի որ առջևում մեզ շատ կարևոր հանդիպում է սպասվում։  Այս թիմը շատ բան է հաղթել, սակայն միշտ ձգտում է ավելիին։ Կարևորն այն է, որ թիմը բավական լավ հոգեբանական իրավիճակում է։  «Խետաֆեի» դեմ խաղը հեշտ չի լինելու։ Երկու թիմերն էլ պայքարելու են երեք միավորի համար։ Այս թիմը նվիրված է իր գործին». նշել է Զիդանը։

Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 22։55-ին։

Los Merengues, Realmadrid.am