«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորի մասին, որը վարձակալությամբ է «Ռեալ» տեղափոխվել։
«Նա երիտասարդ առաջատար է։ Խաղադաշտում բնավորություն ու բարձր ինտելեկտ է ցուցաբերում։ Դրանք բնավորություններ են, որոնք պետք է առաջատարն ունենա։
Մարտինը շատ կարճ ժամանակ է այստեղ, բայց շատ արագ է հարմարվել։ Նա ֆուտբոլիստների ու անձնակազմի կողմից ավելի ու ավելի մեծ հարգանքի է արժանանում։ Նրա դերը թիմում ամեն շաբաթ կաճի։
Մենք Մարտինին վարձակալել ենք «Ռեալից» մի քանի ամսվա համար ու պետք է մաքսիմալ շատ օգտագործենք ժամանակը, որ նրա որակները կարողանանք ծառայեցնել թիմին»,- ասել է Արտետան։