Diario AS-ի փոխանցմամբ, Վինիսիուս Ջունիորը և Ռոդրիգոն հայտնել են Կարլո Անչելոտիին, որ պատրաստ կլինեն «Վալյադոլիդի» դեմ կայանալիք խաղին։
Երեքշաբթի օրը բրազիլացիները վերադարձել են հանգստից ու մասնակցել «Ռեալի» մարզմանը։
Թիմին դեռ չեն միացել Էդուարդո Կամավինգան և Օրելիեն Չուամենին։ Նրանց հավելյալ հանգիստ է տրամադրվել։
«Վալյադոլիդի» դեմ կայանալիք հանդիպումը 15-րդը կլինի «Ռեալի» համար Լա Լիգայի այս մրցաշրջանում։ Մինչ այս «Սերուցքայինները» տարել են 11 հաղթանակ, 2 անգամ խաղացել ոչ ոքի և կրել մեկ պարտություն։
Los Merengues, Realmadrid.am