Հոդվածներ

«Ռեալի» պատմության այս օրը. դեկտեմբերի 26
26.12.2022
26985 0

Ուշագրավ իրադարձություններ, որոնք «Ռեալի» պատմության մեջ տեղի են ունեցել դեկտեմբերի 26-ին:

• 1963

59 տարի առաջ ծնվել է Ժոան Պլասան, Մադրիդի «Ռեալի» բասկետբոլի թիմի մարզիչը 2006-ից 2009 թվականներին և երկրորդ մարզիչը 2005-2006 թվականներին: Նա հաղթել է Եվրոպայի բասկետբոլի գավաթն ու Իսպանիայի առաջնությունը:

• 1990

32 տարի առաջ ծնվել է «Ռեալի» սան Դենիս Չերիշևը, որը առաջին թիմի կազմում ելույթ է ունեցել 2012-13 և 2015-16 թվականներին: Նա մասնակցել է 7 պաշտոնական խաղի և խփել 1 գոլ:

• 2008

14 տարի առաջ Marca պարբերականը հրապարակել է հաղորդագրություն առ այն, որ «Ռեալի» վերջին երկու տրանսֆերները՝ Կլաս Յան Հունտելարն ու Լասանա Դիարան չեն կարող ներառվել Չեմպիոնների լիգայի հայտացուցակում:

Երկուսն էլ ավելի վաղ խաղացել էին ՈւԵՖԱ-ի գավաթում և կանոնների մեջ հստակ նշված էր, որ նրանցից միայն մեկին կարող են գրանցել խաղերին: Արդյունքում, գրանցեցին միայն ֆրանսիացի կիսապաշտպանին:


Ամենակարդացված