Մոտենում են սուրբծննդյան տոներն ու Նոր Տարին: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ու առաջատար Կարիմ Բենզեման շնորհավոևհական ուղերձ են հղել աշխարհի բոլոր մադրիդիստներին:
Ֆլորենտինո Պերես.
«Մադրիդից ցանկանում ենք փոխանցել ջերմ մաղթանքներ այս յուրահատուկ առիթով:
Ուժ ու կորով ենք մաղթում այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ամենից շատն ունեն:
Բարդ ժամանակներ են, ու վերջին տարիներին մի շարք դժվարություններ ենք հաղթայարել:
Հիմա շատ կարևոր է պահպանել միասնություն և հույս ունենալ, որն հնարավոր է կառուցել ավելի արդար և ավելի լավ աշխարհ, որտեղ բոլորը կապրեն համաձայնության և փոխըմբռնման պայմաններում:
Անցնող տարին անհավանական էր մադրիդիստների և նրանց ընտանիքների համար: 2023-ի գլխավոր մարտահրավերը նախորդ տարվա հաջողությունները կրկնելն է: Շնորհավոր Սուրբ ծնունդ, թող Նոր տարին բերի ամուր առողջություն, երջանկություն ու աշխատանք:
Կառլո Անչելոտի.
«Ձեր ուժը մեր ուժն է, Ձեր նպատակները մեր նպատակներն են: Պատրաստ ենք ամեն ինչ տալ ակումբի տարբերանշանի համար ու յուրաքանչյուր տիտղոոսի համար պայարել մինչև վերջ: Շնորհավոր Սուրբ ծնունդ, ուրախ Նոր տարի բոլորին»:
Կարիմ Բենզեմա.
«Ամբողջ թիմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ մշտական աջակցության համար: Անցնող տարին անհավանական էր, սակայն ավելին ենք ուզում:
Միասին կարող ենք հասնել բոլոր նպատակներին: Շնորհավոր Նոր տարի»:
Fanat, Realmadrid.am