Օրելիեն Չուամենին պատմել է, թե ինչպես է Կիլիան Մբապեն փորձել համոզել նրան տեղափոխվել «ՊՍԺ»։
«Հատկապես մրցաշրջանի վերջնամասում Մբապեն ավելի մեծ եռանդով էր համոզում ինձ տեղափոխվել «ՊՍԺ»։ Մենք ջերմ զրույց ենք ունեցել այդ ընթացքում։ Նա ինձ հարցրեց, թե ինչ եմ որոշել անել, իսկ ես իմ հերթին նույն հարցը իրեն տվեցի։
Հավաքականի հունիսյան հավաքի ժամանակ պարզ դարձավ, որ նա որոշել է երկարաձգել իր պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ։ Այդ ժամանակ Կիմպեմբեի հետ միասին նրանք ինձ ասում էին, որ պետք է միանամ իրենց։ Բայց ես իմ որոշումը վաղուց էի կայացրել։ Մենք ծիծաղեցինք այդ ժամանակ, սակայն պետք է նշեմ որ նրանք շանսեր չունեին». ասել է Չուամենին։
Los Merengues, Realmadrid.am