Լուկա Մոդրիչը երկրպագուների վարկածով ճանաչվել է «Ռեալի»՝ 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Խորվաթ կիսապաշտպանը, ով օրերս երկարաձգեց Մադրիդի «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը, ավարտված մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Մրցանակը ստանալուց հետո Լուկա Մոդրիչը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին։
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին ցուցաբերած մեծ աջակցության համար։ Դա ինձ հպարտանալու առիթ է տալիս և ստիպում ավելի պարտավորված զգալ։ Ցանկանում եմ, որ որքան հնարավոր է շուտ երկրպագուները վերադառնան մարզադաշտ, որպեսզի միասին վայելենք թիմի յուրաքանչյուր հաջողությունը։
Չեմ ուզում մեկնաբանել իմ ելույթները, սակայն կարող եմ ասել, որ ինձ լավ եմ զգում խաղադաշտում և ցանկանում եմ հնարավորինս շատ օգուտ տալ թիմին». նշել է Մոդրիչը։
Los Merengues, Realmadrid.am