Հոդվածներ

Կլոպ. «Կարծում եմ, որ Վինիսիուսը կդառնա «Ռեալի» լեգենդը»
20.02.2023
2844 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ:

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Ռեալ Մադրիդն» աշխարհի առաջատար ակումբներից մեկն է: Մենք նրանց դեմ եզրափակիչում մրցել ենք Փարիզում և նախքան նախորդ հանգստյան օրը ես չէի վերադիտել այդ խաղը: Եվ արդեն գիտեմ, թե ինչու չէի արել: Մենք լավ հանդիպում անցկացրինք, սակայն չկարողացանք հաղթել: Այդ եզրափակիչում կարելի էր տեսնել «սերուցքայինների» փորձը և դա չի կորում, անգամ եթե մրցակիցը շանսեր ունի: Կարևոր է սա հիշելը»:

«Կա հավանականություն, որ Նունյեսը կկարողանա մասնակցել խաղին: Պետք է նայել նրա այսօրվա վիճակին: Եթե մենք պարզենք, ապա որոշում կկայացնենք»:

«Մենք պետք է անհավանական խաղ անցկացնենք: Եվ, անկեղծ ասած, ոչ մեկ, այլ երկու անգամ, որպեսզի հնարավորություն ունենանք դուրս գալ հաջորդ փուլ: Ես ուրախ եմ, որ մենք այս պահին ենք այդ հանդիպումն անցկացնում, ոչ թե մի քանի շաբաթ առաջ: Անհամբերությամբ սպասում եմ մեկնարկային սուլիչին»:

«Մենք միշտ քրտնաջան աշխատում ենք, որ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճենք և ես իրոք կարծում եմ, որ այդ պահերը կարևոր են: Հուսով եմ, որ «էնֆիլդում» հեշտ կլինի: Վերջին երկու խաղերում երկրպագուները մեզ տեսել են լավագույն մարզավիճակում և նրանց սպասելիքները մեծացել են»:

Մադրիդի «Ռեալը» միշտ մրցունակ է և նրանց դժվար է հաղթելը, բայց փորձել պետք է»:

«Կարծում եմ, որ նախորդ տարվա եզրափակիչից հետո ինձ ասել էին, որ Անչելոտին ասել էր՝ հստակ գիտեր, թե ինչպես ենք խաղալու: Այսպես թե այնպես, մենք պետք է հաղթեինք այդ խաղում: Կառլոն ամենահանգիստ մարզիչն է, որին ես գիտեմ և ամենահաճելի մարդկանցից, որ կարելի է հանդիպել: Նա շատ խելացի է և ես շատ հարգում եմ նրան ու հիանում»:

«Չեմ կարծում, թե «Ռեալը» խուճապի կմատնվի: Մեր բոլոր պահերը եզրափակիչում նրանք չեզոքացրեցին սեյվերի շնորհիվ: Մենք չափից դուրս վճռական չէինք»:

«Հիմա հեշտ է վերլուծել այդ դիմակայությունը: Մենք հնարավորություն ունեինք ճեղքել եզրերը և որևէ բան անել, բայց սա «Ռեալ Մադրիդն» է: Մենք չենք կարող չհարգել նրանց: Նրանք լավ թիմ են և նրանց դեմ դժվար է խաղալը»:

«Վինիսիուսը՞, ոչինչ չի կարող արդարացնել ռասիստական վիրավորանքը: Որքանով տեղյակ եմ՝ նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: Չպետք է նրան առանց վերահսկողության թողնել: Կարծում եմ, որ նա կդառնա «Ռեալի» լեգենդը»:

«Դուք փորձում եք մադրիդցիներին զրկել փոխանցում կատարելու հնարավորությունից, սակայն խնդիրն այն է, որ եթե դուք փակում եք Վինիսիուսին, ապա խաղադաշտում մնում են Բենզեման ու Ռոդրիգոն: Եթե փակում եք երեքին էլ, ապա կա Մոդրիչը: Նրանց ամբողջ կազմը բարձրագույն խաղամակարդակ ունի և մենք պետք է կոլեկտիվ պաշտպանվենք»: