«Կադիսի» դեմ խաղի վերջնամասում Լուկա Մոդրիչը չկարողացավ շատ նպաստավոր դիրքից գրավել մրցակցի դարպասը։
Խաղից հետո Կարլո Անչելոտին և մի քանի թիմակիցներ կատակել են այդ ամենի շուրջ։
«Լավ է, որ Խորվաթիայի հավաքականի մարզիչը արդեն հայտարարել էր հայտացուցակը». ասել էր Անչելոտին։
Մոդրիչը իր հերթին տվել էր իր մեկնաբանությունը։
«Կարևոր հաղթանակ Մունդիալից առաջ։ Շնորհակալություն «Բեռնաբեուին» աջակցության համար։ Ասում են, որ ինչ որ մեկը բաց է թողել հիանալի գոլային պահ». այսպիսի գրառում է կատարել Խորվաթ ֆուտբոլիստը։
«Եղբայր, մոռացի՛ր։ Նրանք ուղղակի տեղափոխել էին դարպասը». մեկնաբանել է Վալվերդեն։
Իսկ ահա Վինիսիուսը մեկնաբանություններում աջակցել է Մոդրիչին՝ նշելով, որ ամեն բան կարգին է, և որ պետք չէ անհանգստանալ։ Դրան ի պատասխան Լուկան ասել է.
«Որքան վատ փոխանցում ինձ կատարեցիր»։
Los Merengues, Realmadrid.am