Հոդվածներ

Ջուդ Բելինգեմը մեկնաբանել է կարմիր քարտի դրվագը
29.11.2026
43 0

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը մեկնաբանել է «Ալավեսի» դեմ խաղում իր ստացած կարմիր քարտի դրվագը։

Հանդիպումը կայացել է «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, իսկ գլխավոր մրցավարն էր Սեսար Սոտո Գրադոն: Բելինգեմը հեռացվել է 88-րդ րոպեին՝ երկրորդ դեղին քարտի պատճառով, որը մրցավարը ցույց էր տվել «Ալավեսի» տուգանային հրապարակում նրա ընկնելու դրվագը դիտելուց հետո:

«Ինչ վերաբերում է այդ դրվագին, ես 100%-ով վստահ եմ, որ ծնկի և ազդրի շրջանում կոնտակտ եղել է, և, իմ կարծիքով, հետևի տեսանկյունից կադրը դա հաստատում է:

Այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու այդ տեսանկյունը ցույց չտվեցին գլխավոր մրցավարին: Հնարավոր է՝ նա միևնույն է կհամարեր, որ հպումը բավարար չէ 11-մետրանոց նշանակելու համար, և դա միանգամայն ընդունելի կլիներ, բայց դժվար թե ինձ երկրորդ դեղին քարտ ցույց տար սիմուլյացիայի համար:

Ես պարզապես ցանկանում էի կիսվել իրավիճակի վերաբերյալ իմ տեսլականով՝ ոչ ոքի չմեղադրելով: Ես լիովին ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը նրա համար, որ հայտնվեցի երկու հիմար իրավիճակներում, որոնք ի վերջո հանգեցրին կարմիր քարտի». ասել է Ջուդը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված