Մադրիդի «Ռեալը» մտադիր է 2024 թվականի ամռանը իրականացնել Էրլինգ Հոլանդի տրանսֆերը։ 22-ամյա ֆուտբոլիստը կփոխարինի Բենզեմային, ում պայմանագիրը «Սերուցքայինների» հետ ավարտվում է գալիք ամռանը, բայց ամենայն հավանականությամբ կերկարաձգվի ևս մեկ տարով։ Այս մասին հաղորդում է Sky Germany-ն։
Նորվեգացին այս ամռանը համալրեց «Մանչեսթեր Սիթիի» շարքերը։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում միասին վերցրած մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև հնգամյա պայմանագիր է կնքվել, սակայն երկու տարի անց Հոլանդի պայմանագրում կավելանա հրաժարագին։
34-ամյա Բենզեման «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2009 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանի 8 խաղերում Կարիմը դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am