Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հետաքրքրված է եղել «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշի ծառայություններով։
Ֆուտբոլիստը մեկնաբանել է այդ հետաքրքրվածությունը։
«Ռեալի» հետ ուղղակի պարզ զրույց է եղել։ Դա աշխարհի լավագույն ակումբն է, և հիանալի է, որ իմ ծառայություններով հետաքրքրված է նման մակարդակի թիմը։
Չնայած այդ ամենին, ես ինձ լավ եմ զգում «Նյուքասլում» և միշտ հավատացել եմ այս ակումբի ծրագրերին։ Միշտ ցանկացել եմ խաղալ Պրեմիեր Լիգայում և դա ինձ դուր է գալիս». նշել է ֆուտբոլիստը։
24-ամյա Գիմարաեշը 2022 թվականի հունվարին է դարձել «Նյուքասլի» ֆուտբոլիստ։ Ընթացիկ մրցաշրջանում նա ակումբի կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև կնքված պայմանագիրը ուժի մեջ է մինչ 2026 թվականը։
Los Merengues, Realmadrid.am