• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կուրտուա. «Հուսով եմ, որ երեքշաբթի օրը կկարողանանք ավելի արդյունավետ գործել»

Հոդվածներ

Կուրտուա. «Հուսով եմ, որ երեքշաբթի օրը կկարողանանք ավելի արդյունավետ գործել»
13.02.2022
2086 0

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է «Վիլյառեալի» դեմ գոլազուրկ ոչ ոքին։ 

«Հիանալի կլիներ, եթե կարողանայինք հաղթել։ Հատկապես խաղի վերջնամասում մենք լավ պահեր ունեինք և կարող էինք վճռել խաղի ելքը։ Շատ բարդ հանդիպում էր, և ցավում եմ, որ չկարողացանք հաղթել։ լավ կլիներ, որ կարողանայինք երեք միավոր վաստակել։ 

Երկրորդ կեսում մենք շատ ավելի ագրեսիվ էինք գործում։ Մարզիչը փոխեց մարտավարությունը։ Մենք պետք է պահեինք թիկունքը ու հարձակվեինք՝ օգտագործելով ազատ տարածությունները։ Մենք այդպես էլ արեցինք ու կարողացանք երկու-երեք լավ պահեր ստեղծել։  Ցավալի է, որ չկաողացանք հաղթել։ 

Մենք լավ հանդիպում անցկացրինք ու կարող էինք հաղթել։ Մեզ չհերիքեց միայն խփած գնդակը, բայց հուսով եմ, որ երեքշաբթի օրը մենք ավելի արդյունավետ կլինենք ու կկարողանանք հարմար իրավիճակ ստեղծել մեզ համար պատասխան խաղից առաջ». նշել է Կուրտուան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված