Զինեդին Զիդանն ամփոփել է Լա լիգայի 16֊րդ տուրի՝ «Էլչեի» հետ հանդիպումը՝ խոսելով չեմպիոնական մրցավազքի մասին։
«Որոշակի տհաճ զգացողություն առկա է, որովհետև չկարողացանք օգտագործել առաջին գոլից հետո առաջացած շանսերն, ու մրցակցին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Այնուհետև նրանք անցան խոր պաշտպանության, ու խնդիրն ավելի բարդացավ։
Գոհ եմ Մարսելոյի և Ասենսիոյի ելույթից. կարելի է ասել՝ բոլոր ֆուտբոլիստները լավ աշխատանք կատարեցին։
Փոխարինումներ կատարելիս անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ եք ուզում, այդ պատճառով էլ դրանք պահեցինք խաղավերջի համար։
«Ատլետիկոն» չի պարտվում, սակայն մրցաշրջանը երկար է։ Մենք 2 միավոր կորցրեցինք, բայց պետք է մոռանանք ու շարժվենք առաջ»։
Fanat, Realmadrid.am