Մադրիդի «Ռեալը» ձեռք կբերի «Լիլի» պաշտպան Լենի Յորոյին:
Marca-ի հաղորդմամբ՝ ֆրանսիական ակումբն այլևս խոչընդոտներ չի ստեղծի ու համաձայնվել է տրանսֆերային արժեքի նվազեցման:
Սկզբնական շրջանում «Լիլը» գործարքի համար պահանջում էր 100 միլիոն եվրո, հետո 60-70 միլիոն, սակայն, երբ «Արքայական ակումբը» համաձայնության հասավ Յորոյի հետ, ֆրանսիական ակումբը ստիպված զիջումների գնաց, հակառակ դեպքում մեկ մրցաշրջան անց կարող էր ընդհանրապես գումար չստանալ ֆուտբոլիստի տեղափոխությունից հետո:
Սպասվում է, որև գործարքը կկայանա այս ամառ:
Fanat, Realmadrid.am