Լուկա Մոդրիչը դեռևս նոր պայմանագիր չի համաձայնեցրել Մադրիդի «Ռեալի» հետ։
Լրագրող Սերխիո Սանտոսի փոխանցմամբ, Լուկան երկու առաջարկ ունի այս պահին՝ «Յուվենթուսից» և Քաթարը ներկայացնող ակումբից։ Երկու ակումբներն էլ նրան երկամյա պայմանագիր են առաջարկում։
36-ամյա Մոդրիչի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է գալիք ամռանը, և ամեն բան գնում է նրան, որ կողմերը շատ շուտով կսկսեն բանակցել նոր պայմանագրի շուրջ։
Մոդրիչը կհամաձայնի «Սերուցքայինների» պայմանագրին, սակայն ցանկանում է, որ ներկայիս պայմանագրի ժամկետի ավարտից մի քանի ամիս առաջ ակումբը հանդես գա նոր առաջարկով։
«Ռեալում» մնալը առաջնահերթություն է Մոդրիչի համար։ Նա ցանկանում է կարիերան ավարտել հենց «Արքայական» ակումբի կազմում։
Los Merengues, Realmadrid.am