Հոդվածներ

Ազար. «Մտադիր եմ ապացուցել, որ ծնվել եմ «Ռեալի» համար»
13.06.2021
1766 0

Իսպանական AS պարբերականի հետ զրույցի ընթացքում Էդեն Ազարը խոսել է մի քանի թեմաների մասին։

Վնասվածքների մասին։ 

«Դժվար է հասկանալը։ Ես ամեն բան անում եմ, որ վնասվածքներ չստանամ։ Շատ եմ աշխատում մարզասրահում, որը բավական ձանձրալի է, բայց կրկին վնասվածք եմ ստանում։ Դա անհաջողություն է, և հուսով եմ, որ այդ ժամանակահատվածը անցյալում է»։

«Ռեալից» հեռանալու մասին։

«Ես մնում եմ «Ռեալում», քանի որ չեմ ուզում հեռանալ անհաջողակի կարգավիճակով։ Ոչ մի վայրկյան չեմ մտածել, որ հեռանալու դեպքում ավելի լավ կլինի։ Մտադիր եմ մնալ և ապացուցել, որ ծնվել եմ «Ռեալի» համար»։

Երջանիկ լինելու մասին։ 

«Ես ուրախ եմ, բայց չեմ կարող ասել, որ երջանիկ եմ։ Միշտ ցանկանում եմ ուրախանալ խաղադաշտում, սակայն «Ռեալում» վերջին երկու տարիների ընթացքում նման բան տեղի չի ունեցել»։

Ռոնալդուի հետնորդը լինելու մասին։ 

«Ես Ռոնալդուն չեմ։ Նա տարվա ընթացքում 60-70 գոլ է խփում, իսկ ես նման արդյունքի հասնում եմ 7-8 տարվա ընթացքում։ Մենք տարբեր ենք։ Չեմ տեղափոխվել «Ռեալ», որպեսզի դառնամ նոր Ռոնալդուն։ Ես ուղղակի պետք է լինեմ Էդեն Ազարը»։ 

Անչելոտիի մասին։ 

«Անչելոտին արդեն ինձ հաղորդագրություն է ուղարկել և նշել է, որ երջանիկ է կրկին «Ռեալ» վերադառնալու առթիվ։ Մենք դեռ ավելի ծավալուն զրույց կունենանք։ Նա ինձ ուղղակի հաջողություն մաղթեց ԵՎՐՈ 2020-ում»։  

Զիդանի հեռանալու մասին։ 

«Ցավոտ էր տեսնելը, թե ինչպես է նա հեռանում։ Թե՛ նա, և թե՛ ես հուսահատված էինք, որ ընդամենը երկու տարի ենք ունեցել մեր ողջ հնարավորությունները ցույց տալու համար։ Բոլորը գիտեն, թե ինչ վերաբերմունք եմ ունեցել Զիդանի նկատմամբ։ Նա իմ կուռքն է». նշել է Ազարը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված