Վինիսիուսը, Կազեմիրոն, Էդեր Միլիտաոն մարզվել են «Ռեալի» ընդհանուր խմբում սեպտեմբերի 10-ին:
Սա բավականին յուրահատուկ դեպք է՝ հաշվի առնելով, որ Բրազիլիա - Պերու խաղը կայացել է նույն օրը՝ Երևանի ժամանակով 3:30-ին:
Նշվում է, որ Մադրիդ վերադառնալու համար բրազիլացիները մասնավոր ինքնաթիռ են ամրագրել:
Ֆեդե Վալվերդեն, ով նույնպես խաղացել էր հինգշաբթի և նույնպես մասնավոր ինքնաթիռ էր ամրագրել, մարզմանը ներկա չի եղել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, «Ռեալը» հյուրընկալելու է «Սելտային»:
Fanat, Realmadrid.am