Նախատեսված էր, որ այսօր Սերխիո Ռամոսը հավաքականի կազմում պիտի մասնակցեր նախաղային մամուլի ասուլիսի, սակայն նրա մասնակցությունը չեղարկվել է։
Իսպանացիները դրա մասին արդեն տեղեկացրել են ՈՒԵՖԱ-ին, և նրա փոխարեն ասուլիսին կմասնակցի «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։
Նշվում էր, որ այդ ասուլիսի ժամանակ Ռամոսը պետք է խոսեր նաև Մադրիդի «Ռեալի» հետ նոր պայմանագրի մասին։
Տեղեկություններ կային, որ այսօր լրագրողների հետ զրույց պետք է ունենար նաև «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, բայց AS պարբերականի տեղեկացմամբ, այդ հանդիպումը նույնպես չեղարկվել է։
Նշվում է, որ «Ռեալը» պատրաստ է երկամյա պայմանագիր առաջարկել Ռամոսին՝ առանց աշխատավարձի փոփոխման։
Los Merengues, Realmadrid.am